Հութիները բալիստիկ հրթիռներով հարվածել են ամերիկյան Harry Truman ավիակիր նավին
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը 48 ժամվա ընթացքում երեք հարված են հասցրել Կարմիր ծովում ամերիկյան USS Harry Truman ավիակիր նավին՝ ի պատասխան Եմենում ԱՄՆ-ի հարվածներին։
Այս մասին հայտարարել է հութիների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարիան իր Telegram ալիքում։
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է երկու թևավոր հրթիռների և երկու անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Բացի այդ, հութիները թևավոր հրթիռով և չորս անօդաչու թռչող սարքերով հարվածել են նաև ամերիկյան կործանիչին: