Ուկրաինայի բանակցությունները վճռական փուլում են. Թրամփ
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա զրույցը չափազանց կարևոր է լինելու, քանի որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները մտնում են վճռական փուլ։
Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Կիևը և մյուս կողմերը աջակցում են հակամարտության դադարեցման անհրաժեշտությանը։
Հավելենք, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց կունենան այսօր, ինչի մասին ամերիկյան ու ռուսական կողմերը հայտարարել են ավելի վաղ: