Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Բաքուն ձեռք է բերել տեքստի շուրջ համաձայնությունը, և չի շտապում ստորագրել այն. ինչո՞ւ. քաղաքագետ

«Կա այսպիսի մտայնություն կամ «փաստարկ», թե այն, որ Բաքուն չի ուզում ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, չի շտապում անել դա, վկայում է, որ պայմանագիրը այդքան էլ վատը չէ Հայաստանի համար, այլապես ինչու՞ պետք է Ադրբեջանը չշտապեր ստորագրել այդ պայմանագիրը»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու շարունակում.

«Գործնականում, այս՝ առերևույթ տրամաբանական թվացող փաստարկը, քաղաքական խորքի իմաստով վկայում է ոչ թե վերը նկարագրված առերևույթի մասին, այլ իրավիճակի ընկալման քաղաքական անհամարժեքության, կամ պարզապես՝ զուտ քարոզչական հնարքի:

Ադրբեջանը չի շտապում ստորագրել, որովհետև իր նպատակը պայմանագիր ստորագրելը չէ, այլ բովանդակության համաձայնություն ստանալը:

Մի քանի տարի է տարբեր ուղղություններից հնարավոր է լսել միտք՝ Ադրբեջանը շտապում է, Ալիևը շտապում է, Բաքուն շտապում է:

Մեկ էլ տեսնում ենք, որ այդքան էլ չի շտապում՝ չի շտապում ստորագրել պայմանագիրը:

Ինչու՞: Որովհետև ոչ մի տեղ էլ չի շտապում: Ադրբեջանի համար այսսպես ասած դիմացի կողմը Հայաստանը չէ, որքան էլ սա մեղմ ասած ցավալի է խոստովանելը: Ադրբեջանը խաղում է ավելի մասշտաբային հավակնությամբ և դա ըստ էության չի էլ թաքցնում: Հայաստանի հետ գործընթացը նրա համար ընդամենը ռեսուրս է այդ ավելի հավակնոտ շրջանակում, ավելի խոշոր տրամաչափի դերակատարների հետ հարաբերվելու համար:

Շտապելու մասին խոսակցությունները վկայում են, որ մեզանում կա հակառակորդի գործողությունների և մեթոդաբանության վերհանման խնդիր: Բաքուն ընդամենը լուծում է «հետ չընկնելու», ժամանակից հետ չմնալու, այսպես ասած՝ միշտ «ալիքի» վրա լինելու խնդիր: Եվ դարձյալ, ցավոք սրտի, այդ հարցում գոնե առայժմ գործում է արդյունավետ: Ադրբեջանը չի կարող շտապել: Չի կարող, քանի որ շտապել կարող է միայն ժամանակի արագության չափ որոշելու կշիռ և տրամաչափ ունեցող սուբյեկտը:

Ադրբեջանը այդպիսի սուբյեկտ չէ, և թերևս լավ է պատկերացնում, որ այդ պարագայում՝ «շտապողներին», ժամանակից առաջ ընկնողներին «նստեցնում» են տեղը: Իհարկե դա սպառնում է նաև ժամանակից հետ ընկնողներին: Այդ պատճառով էլ, հակառակորդը չի շտապում, այլ ընդամենը լուծում է ժամանակից հետ չմնալու խնդիր:

Նա ձեռք է բերել տեքստի շուրջ համաձայնությունը, և չի շտապում ստորագրել այն, որովհետև ձեռք բերած այդ ռեսուրսը հիմա պետք է հանի այսպես ասած ավելի լայն շրջանակում «սակարկությունների», դրա միջոցով փորձելով մնալ ժամանակի սահմանվող արագությանը համահունչ»։