Երթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակին
Տնտեսություն

Օրենսդրությամբ պահանջների խախտմամբ հանրային գնումների ոլորտում կնքվել են շուրջ 2.2 մլրդ դրամի գնման պայմանագրեր. 9 քրեական վարույթ է նախաձեռնվել

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 142-Լ հրամանով սահմանված մեթոդաբանության համաձայն՝ 2024 թվականին Ծառայությունը վերլուծություններ է իրականացրել՝ գնահատելու «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում» ընդգրկված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ներգրավվածությունը հանրային հատվածի գնումների գործընթացներում 2023 և 2024 թվականներին։ Ծառայությունը 2024 թվականին իրականացրած վերլուծությունների արդյունքում պարզել է 82 պատվիրատուի կողմից կազմակերպված 121 գնման ընթացակարգերում գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց հետ փոխկապակցված թվով  27 տնտեսվարողի մասնակցության դեպք: Նշված տնտեսվարողները, հանրային գնումների գործընթացներում շրջանցելով օրենքով սահմանված սահմանափակումները, ներկայացրել են առերևույթ կեղծ տվյալներ, հավաստումներ, ինչի հետևանքով պատվիրատուները կնքել կամ նախատեսել են կնքել ընդհանուր ավելի քան 2 մլրդ 264 մլն ՀՀ դրամի չափով գնման պայմանագրեր՝ արդյունքում ակնկալվող շահույթ ստանալու հնարավորությունից զրկելով առավել օրինապահ տնտեսվարողների: Պետական վերահսկողական ծառայության կողմից 2024 թվականին դիտարկվել է թվով 13.680 գնման ընթացակարգ։

Իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել է գնումների գործող օրենսդրությանը չհամապատասխանող՝ թվով 374 գնման ընթացակարգ, որոնց շրջանակում Ծառայության կողմից պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ՝ ապահովելու տվյալ ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված օրենսդրական պահանջներին: Ծառայության կողմից ներկայացված վերլուծական փաստերի  համադրմամբ՝ պատվիրատուները լուծել են կնքված 79 գնման պայմանագիր, իսկ գնումների գործընթացների 24 տնտեսվարող ընդգրկվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Ծառայությունը օրենսդրությամբ սահմանված կարգով նշված գործընթացների վերաբերյալ նյութերը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց շրջանակում նախաձեռնվել է 9 քրեական վարույթ 26 տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ:

Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է, որ պետական գնումների համակարգում դեռևս 2010 թվականից գործող՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց կողմից փոխկապակցված այլ անձանց միջոցով սահմանված սահմանափակումները շրջանցելու բազմաթիվ մեխանիզմներ (սողանցքեր)  կան, որոնցից «հաջողությամբ» շարունակում են օգտվել մի շարք անբարեխիղճ տնտեսվարողներ: Այդ իսկ պատճառով Պետական վերահսկողական ծառայության և Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ 2023 թվականից սահմանվեցին Գնումների օրենսդրության տեսանկյունից փոխկապակցված անձանց շրջանակը և վերջիններիս հանրային գնումներում մասնակցության սահմանափակման մեխանիզմները: 2024 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում՝ համագործակցելով Ֆինանսների նախարարության հետ, վերջինիս կողմից ամենօրյա ռեժիմով գնումների պաշտոնական կայքէջում հրապարակվում է «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցներին փոխկապակցված անձանց ցուցակը», ինչը լայն հնարավորություն է ընձեռել պետական կառավարման համակարգի մարմինների՝ գնման  պատվիրատու  հանդիսացող գերատեսչություններին լիարժեքորեն իրացնելու օրենսդրությամբ իրենց վերապահված նախնական հսկողության գործառույթը: ՊՎԾ–ն հետևողականորեն իրականացնում է վերահսկողություն հանրային գնումների ոլորտում՝ բացահայտելու, կանխարգելելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ