«Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինան կոչ է անում միջազգային հանրությանն ազատել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Աշխարհահռչակ բժիշկ Թոմ Քաթինան տեսաուղերձ է հղել` պահանջելով ազատ արձակել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ «Ռուբենը բացառիկ ազնվության տեր և սկզբունքային մարդ է, և նրան ճանաչողները վստահ են, որ նրա ձերբակալությունն անօրինական է։ Միջազգային հանրությանը և բարի կամքի տեր մարդկանց կոչ եմ անում, որպեսզի պահանջեն ազատ արձակել Ռուբենին և ադրբեջանական բանտում բռնի պահվող բոլոր հայ գերիներին»,– նշել է Քաթինան։