Սաակաշվիլին բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս, նրա պատժաչափն ավելացել է
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ևս 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել սահմանն ապօրինի հատելու համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ուկրաինայից գաղտնի վերադառնալուց հետո։ Նա Վրաստան է ժամանել լաստանավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարում, իսկ ավելի ուշ ձերբակալվել է Թբիլիսիում։
Նախկին նախագահը ներգրավված է հինգ քրեական գործով, որոնցից երկուսը գտնվում են դատարանի վարույթում։ Անցյալ շաբաթ նա դատապարտվել է ևս ինը տարվա ազատազրկման՝ ավելի քան 3,2 միլիոն դոլար պետական միջոցների յուրացման համար։