Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Ինքներս թշնամուն բերել մտցրել ենք մեր պետության ննջարարան, բայց աշխարհին բողոքում ենք, թե հասեք՝ թշնամին մեր ննջարանում իրեն անբարո է պահում. Հակոբյան

Ողջ այս ընթացքում մենք համառորեն փորձեցինք չտեսնելու տալ մեր իսկ ձեռքերով սեփական աչքերում մխրճաց հաստաբուն գերանը, ինչը վաղուց արդեն մամռակալվել է… Այս մասին գրել է Ռուբեն Հակոբյանը.

«Բայց շարունակ թշնամու ու դաշնակցի աչքերում փորձեցինք փնտրել ու հայտնաբերել՝ երբեմն նույնիսկ գոյություն չունեցող այդ նույն գերանից թռած տաշեղներ, որոնք ժամանակի հետ վառվել ու մոխրացել են մեր պատմության քառուղիներում։

Ողջ այս ընթացքում թշնամին անթաքույց ծաղրեց մեր պառակտվածությունն ու քաղաքական իմպոտենտությունը՝ գրոտեսկային ժանրով մատնացույց անելով մեր քաղաքական արգանդից թռած, Արցախը գլխատած ու Հայաստանը ծնկի բերած ազգակործանի գոյությունը…

Բայց, շարունակ մեզ կույր, խուլ ու համր ձեւացրեցնելով՝ դրսի ուժերի գոյությամբ փորձեցինք պայմանավորել ազգակործանի հայտնվելն ու վարչապետի աթոռին մնալու նրա անձեռնմխելիությունը։
Ողջ այս ընքացքում ռուսներին, ամերիկաներին ու եվրոպաներին փորձեցինք բացատրել, որ իրենց իսկ շահերից է բխում մեզ օգնելն ու մեր թիկունքին կանգնելը…

Բայց այդ ,,ապիկարներն,, այդպես էլ չհասկացան, չգնահատեցին ու չընդունեցին մեր բոլորափրկիչ առաջարկությունները։
Թշնամին, օգտվելով Պրահայում 22-ի հոկտեմբերի 6-ի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» վարչապետ կոչվածի ինքնախոստովանական ցուցմունքից, միջազգային ամբիոնները ողողեց հայցադիմումներով, որ Հայաստանը 30 տարի շարունակ օկուպացիայի է ենթարկել ադրբեջանական տարածքի 20 տոկոսը…

Բայց այս ցուցմունքի պատճառով Արցախն էթնոզտելուց ու թշնամուն հանձնելուց բացի, նաեւ գալիք սերունդներին է պարտադրել թշնամուն վճարել ավելի քան 135 մլդ դոլարի փոխհատուցում (военная контрибуция), ինչը երաշխավորում է միջազգային օրենսդրությունը։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո թվաց, թե դրանից ավելի խայտառակ փաստաթուղթ դժվար է պատկերացնել, որ երբեւէ նորից կստորագրվի…

Բայց թշնամու կողմից պարտադրած կապիտուլիացիոն նոր փաստաթուղթը դիվանագիտական լուրջ հաղթանակ ներկայացնելով ըստ էության հայտարարեց՝ քանի դեռ ինքը է նստած վարչապետի աթոռին՝ երբեք մի ասա երբեք։
ՀՀ ԳԽ-ն Անկախության հռչակագրի ոգուն համապատասխան խմբագրեց ՀՀ Օրհներգը՝ «Մեր հայրենիք, ազատ, անկախ, Որ ապրում է դարեդար»…

Բայց գլխավոր քայլարածը ոչնչացրեց Հռչակագիրը եւ վերականգնեց Օրհներգի նախկին՝ «Մեր հայրենիք, թշուառ, անտէր, Մեր թշնամուց ոտնակոխ» տարբերակը։

Եւ, վերջապես՝ ինքներս թշնամուն բերել մտցրել ենք մեր պետության ննջարարան…

Բայց բռունցքներ թափահարելով ու հոխորտալով աշխարհին բողոքում ենք, թե հասեք՝ թշնամին մեր ննջարանում իրեն անբարո է պահում…»: