Պարտատոմսերով հավաքագրված գումարները կարելի է ծախսել ցանկացած նպատակով` ծառայողական մեքենաներից, պարգևավճարներից սկսած մինչև...». տնտեսագետ
Հայաստանի ֆինանսական պատմության ընթացքում առաջին անգամ եվրոբոնդեր(եվրոպարտատոմսեր) թողարկվել են 2013 թվականին` 500 մլն դոլարի չափով, և այս գումարը հիմնականում ուղղվեց ռուսական միջպետական պարտքի մարմանը: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Հետագայում այս իշխանությունները մի քանի անգամ նույնպես թողարկել են եվրոբոնդեր նախորդ բոնդերը փակելու և լրացուցիչ պարտք վերցնելու նպատակով: Հատկանշական է, որ նախորդ բոնդերը ավելի ցածր տոկոսով են եղել, քան 2025 թվականի մարտի 5-ին թողարկածը`7.1% եկամտաբերությամբ:
Չնայած բարձր տոկոսադրույքներին` անպատասխանատու, անհաշվետվողական իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել, քանի որ ի տարբերությունների միջազգային վարկերի, որոնք պետք է ծախսվեն կոնկրետ նպատակով և միջազգային վերահսկողության պայմաններում, պարտատոմսերով հավաքագրված գումարները կարելի է ծախսել ցանկացած նպատակով` ծառայողական մեքենաներից, պարգևավճարներից սկսած մինչև.....»։
Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով: