Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

«Կանխատեսելի» խաղաղություն՝ անկանխատեսելի աշխարհում. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

«Հայաստանի հասարակությանը «խաղաղության» նախապատրաստելու համար տևական ժամանակ իրականացվում է գաղափարական պաշարում: «Իրական Հայաստանի» հայեցակարգի հիմքում դրված է «մենք չենք ճանաչում աշխարհը, ու աշխարհն էլ չի ճանաչում մեզ» ձևակերպումը: Իրականում, մեր իմացած աշխարհն արդեն տևական ժամանակ է՝ գոյություն չունի և բոլորի համար է դարձել անճանաչելի: Իհարկե, պետք է ելնել այն իրողությունից, որ աշխարհը կամ, ավելի ճիշտ, աշխարհակարգերը միշտ էլ ունեցել են իրենց սկիզբն ու վերջը: Մեծ, միջին և փոքր երկրներն առաջնորդող պետական այրերից հենց այս՝ հին աշխարհակարգից դեպի նորը տանող անցման անորոշ և վտանգավոր ժամանակաշրջանում պահանջվում է հմտորեն և խոհեմաբար վարել իրենց պետության նավը դեպի ապահով ապաստարան: Այս պատասխանատու առաքելության հաջողությունը պայմանավորված կլիներ, ի թիվս այլ գործոնների, գիտակցված ուղեցույցի առկայությամբ: Այնուամենայնիվ, նման ուղեցույց գոյություն չունի. այսօր նույնիսկ աշխարհի «մեծերը» չգիտեն, թե ինչպես կավարտվի գլոբալ շահերի ընթացիկ բախումը: Վերահաս ապագայի և մեր ազգային շահերի ապահովագրման ուղիների վրա որոշակի լույս կարող են սփռել պատմությունը և ներկայիս գործընթացներում ներգրավված դերակատարների վարքագիծը:

Ամերիկան` Առաջին համաշխարհայինից մինչև «երրորդ եվրոպական»

Առաջին աշխարհամարտի ժամանակ, հատկապես 1917թ. հետո, Գերմանիան կարող էր հանգիստ ամրապնդել իր նվաճումներն Արևելքում և ընտրել հարմար պահ՝ Արևմուտքում իր ուժասպառ հակառակորդների դեմ ջախջախիչ հարձակում սկսելու համար, եթե չլիներ ամերիկյան միջամտությունը։  Առանց ամերիկյան օգնության Անտանտի դաշնակիցները   դժվար թե պարտվեին Մեծ պատերազմում, բայց առանց ամերիկացիների նրանք չէին էլ հաղթի այդ հսկայական դիմակայության ընթացքում: Հետպատերազմյան Վերսալյան կարգավորմամբ ձևավորված նոր աշխարհակարգն արտացոլում էր ուժերի իրական հարաբերակցությունը և գործեց այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները մնացին այդ համակարգում: Առանց հակակշռի՝ ի դեմս ԱՄՆ-ի, եվրոպական համակարգը ժամանակի ընթացքում կլուծվեր գերմանական հեգեմոնիայի ներքո, ինչը և տեղի ունեցավ 1930-ակաների վերջին:

Ներկայիս գլոբալ հակամարտությունը շատ զուգահեռներ ունի Առաջին աշխարհամարտի հետ, հատկապես այն տեսանկյունից, որ այն վերածվել է հյուծող պատերազմի, որում կողմերից և ոչ մեկն ի վիճակի չէ վերջնական հաղթանակ գրանցելու: Միևնույն ժամանակ, ինչպես և նախորդ դարում, Միացյալ Նահանգների դերակատարությունը մնում է առանցքային: Այն, որ ԱՄՆ անվտանգային միջավայրն անհամեմատ ավելի բարենպաստ է համաշխարհային ասպարեզում, տարբեր հնարավորություններ է նրան ընձեռում բանակցություններում: Այդ իմաստով, նախագահ Թրամփի «ռազմավարական անակնկալները» ցնցում են ողջ աշխարհը: Թրամփի անկանխատեսելիությունը նշանակում է, որ նա իրեն առավելագույն ճկունություն է վերապահել Ռուսաստանի հետ բանակցություններում։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարելով, որ Ուկրաինայում եվրոպական պատերազմ է, այլ ոչ թե՝ ամերիկյան, Թրամփը Ռուսաստանին ուղերձ էր հղում, որ նա կարող է առանձին գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, ինչը և տեղի է ունենում ներկայումս:

Հին Եվրոպան և նոր Թուրքիան

Եվրոպան, որն իրեն դրսևորում էր որպես համաշխարհային դերակատար, հանկարծակիի եկավ, երբ հասկացավ, որ առանց ԱՄՆ-ի անվտանգային հովանոցի և մայրցամաքային մարտահրավերների հաղթահարման գործում նրա ուղղակի ներգրավվածության, կարող է կրկին առճակատվել ավանդական խնդիրների հետ, որոնք ժամանակին քայքայեցին Հին Աշխարհը:  Հետևաբար, ԵՄ-ն հիմա խելահեղորեն փորձում է մի կողմից երաշխավորել ատլանտյան հովանոցը, իսկ մյուս կողմից պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի: Ճգնաժամային այս իրավիճակում ակնհայտ են դառնում նաև կազմակերպության ներքին տարաձայնությունները, իսկ երբեմն նաև՝ կենտրոնախույս ձգտումները, որոնք կարող են ժամանակի ընթացքում ուժեղանալ: Այս համատեքստում ուշագրավ է Էրդողանի հայտարարությունը, որ միայն Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է կասեցնել եվրոպական բլոկի հզորության ու ազդեցության շարունակական կորուստը։ Խիստ կասկածելի է, որ Անկարայի առաջարկած «գործարքը» կպսակվի հաջողությամբ, բայց անհերքելի է, որ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը Եվրոպայի համար մեծապես աճել է: Բրյուսել-Անկարա հեռահար շահերի համադրման այսպիսի պայմաններում միամտություն է վարել քաղաքականություն՝ հույս ունենալով, թե Եվրոպան կզսպի Թուրքիա-Ադրբեջան ծավալապաշտական նկրտումները և կընդդիմանա վերջիններիս կողմից Հայաստանի կլանմանը՝ հատկապես եթե դա նպաստի Ռուսաստանի դուրս մղմանը Հարավային Կովկասից:

Ռուսաստանի վերաիմաստավորումները

Ռուսաստանը գտնվում է մնացած աշխարհի հետ հարաբերությունների վերաիմաստավորման շարունակական գործընթացում՝ միևնույն ժամանակ առճակատվելով առողջ և արդիական տնտեսություն կառուցելու և արտաքին ազդեցությունն ընդլայնելու դժվարագույն մարտահրավերների հետ: Նախորդ տարիների փորձն ի ցույց դրեց, թե որքան էին արդարացված Մոսկվայի իրավիճակային լուծումները և որքանով դրանք նպաստեցին նրա դիրքերի ամրապնդմանը: Վերջին 1,5 տասնամյակում Ռուսաստանի աշխարհընկալման փոփոխությունը (եվրասիականությունը) կոչված էր սպասարկելու իր արտաքին և անվտանգային առաջնահերթությունները: Այդ գաղափարախոսության կենսագործումը որոշ չափով չեզոքացրեց հնարավոր սպառնալիքները և թեթևացրեց Մոսկվայի տնտեսական բեռը կարճաժամկետ փուլում, բայց նաև նորովի ընդգծեց ռազմավարական դաշնակիցների անհրաժեշտությունը: Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով Մոսկվան զիջեց իր ավանդական դիրքերը մերձավոր արտասահմանում (Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա) և Մերձավոր Արևելքում (Սիրիա): Նոր պայմաններում, երբ ուրվագծվում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերալիցքավորման հեռանկարները, պետք է հասկանալ՝ որտեղո՞վ են անցնում Ռուսաստանի կենսական շահերի սահմանները, և որքանո՞վ է պահանջված հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, որը նոր իրավիճակում, անշուշտ, պետք է բովանդակային արդիականացման ենթարկվի փոխշահավետության հիմունքների վրա: Այս պայմաններում պաշտոնական Երևանը հայտարարում է Բաքվի հետ «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս համաձայնությունները, նույնիսկ եթե ստորագրվեն ինչ-որ պահի, մեռելածին են, քանի որ մեր հարևանը չի պատրաստվում խաղաղ համակեցությանը և նորանոր ու անվերջանալի պահանջներով, որոնք ի վերջո բավարարվում են, դարձնելու է Հայաստանը ոչ կենսունակ պետություն, որի գոյությունն ամբողջովին կախված կլինի Բաքվի և Անկարայի կամքից:

Մեզ արդեն չեն ճանաչում

Ինչ վերաբերում է նրան, որ աշխարհը մեզ չի ճանաչում, ապա հարկ է նշել, որ այդ պնդումը ճիշտ է. մենք դարձել ենք անճանաչելի: Աշխարհը մեզ ճանաչում ու հարգում էր, քանի դեռ մենք հանդես էինք գալիս միջազգային ասպարեզում՝ որպես Հայկական աշխարհ, որը կարևոր ռազմավարական և քաղաքակրթական գործառույթ էր իրականացնում: Այսօր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մնացել է անցյալում: Մենք լքեցինք Արցախը՝ իրականում լքելով ինքներս մեզ: Պատերազմի տագնապից փախչելով՝ մենք խորասուզվեցինք անվերջանալի մղձավանջի մեջ: Արդյունքում մենք կորցրինք հարգանքը մեր ազգի նկատմամբ, հարգանքը միմյանց նկատմամբ, հարգանքը մեր հանդեպ: Այն, ինչը կատարվեց և շարունակում է կատարվել, մեր մասին չէ: Պետությունների և ազգերի սեփական «ԵՍ»-ի վերագտնումը ծանր պարտություններից հետո հետպատերազմյան էլիտաների խնդիրն է, որոնց ներսում պետք է իշխեն հեռատեսությունը, սեփական առաքելության պատասխանատվությունը և վերկուսակցական պատկերացումները։ Հասունացել է ժամանակը, որ վերագտնենք մեզ, մեր ներքին ուժը, մեր հավատն ու արժանապատվությունը: Այդ ժամանակ աշխարհը նորից կճանաչի մեզ: