Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.am
Հասարակություն

Հայ ժողովուրդը իրական խաղաղություն է ուզում, առանց պատրանքների, արժանապատիվ կյանք բոլոր առումներով

Արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․

«Մեր իրողությունների շուրջ երկար մտածելուց հետո, որոշեցի մարդաբաններին առաջարկել մտորել, թե որքանով է նոր` HOMO APATHETICUS - ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ եզրույթը: Գուցե և նոր է:

Homo apatheticus-ընդունակ  հավաքական հասարակության եզրույթային նկարագիր է, որն անհաղորդ է քաղաքական, սոցիալական և բարոյական խնդիրներին, քաղաքացիական պատասխնատվությունից զուրկ է, պասիվ, մորթապաշտ ու ինքն իր տեսակն ուրացող: Ավելին, այս հավաքական տեսակն անգամ արհամարում է սեփական ճակատագիրը: Այս ամենի խոսուն օրինակ կարող է լինել մեր հասարակության ստվար զանգվածի կողմից, վերջին տարիներին դրսևորած ինքնաուրացումը, սեփական իքնության դեմ անմոռաց խռովությունը: Բաքվում պահվող մեր պատանդառուների հարցում հավաքական ապրումակցման բացակայությունը, Հայաստանի ապագայի, ներքաղաքական խնդիրների, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, կրթական և այլ ֆունդամենտալ արժեքների նկատմամբ հանցավոր անտարբերությունը ևս վերոնշյալ դատապարտելի անտարբերության ցուցիչ է:

Ավաղ, հայկական հասարակության բավականին մեծ հատվածը` Homo apatheticus է: Տրամաբանական հարց է առաջանում, կարող ե՞ն արդյոք այլ ժողովորդներ ևս «հարմարվել» այս ձևակերպման ներքո: Այո, կարող են, և հետևաբար, ինչու է՞ աբսուրդ, երբ մեր մեջ շատերը Homo apatheticus են: Շատ պարզ է:

Աշխարհում այդ ծավալի և դաժանության աստիճանի Ցեղասպանություն տեսած ու տեղահանված, մի քանի անգամ գաղթական դարձած, Արցախ կորցրած, եռաբլուրի մեջ եռաբլուր կառուցած ժողովուրդը գոյաբանական առումով բարոյական իրավունք չունի լինել անտարբեր, լինել Homo apatheticus:

Homo apatheticus-ի տեսակի գերակշռությունը` արդի հայկական հասարակության փոխակերպման ամենավտանգավոր ժամանակափուլերից է: Պատմությունը ցույց է տալիս, որ նմանատիպ փուլեր էլի ենք ունեցել, բայց այդ ժամանակ այլ իրողություններ են եղել` չենք ունեցել պետականություն, հետևաբար բացակայել է իմպերատիվ պատասխանատվությունը սերունդների առջև: Հիմա, ունենք պետականություն, բայց կարծես թե արհամարում ենք պատասխանատվության գործոնը արած-չարածի և ապագայի համար:

Անտարբերությունը մեզանում դարձել է վարքագծի ընկալելի նորմ:

Լղոզվել է այսպես կոչված գիտակցված անտարբերության և «սերտած անօգնականության» միջև սահմանը, որն ըստ իր նպատակահարմարության որպես լծակ օգտագործում է Ադրբեջանը` էլ ավելի իջեցնելով Հայաստանի քաղաքական, և ոչ միայն, նշաձողը: Ողբերգությունն այն է, որ հենց մեզանում որև է կերպ արձագանքում են Բաքվի սպառնալիքներին` հայազգի պրոպագանդիստները անմիջապես թիրախավորում են`մեկնաբանելով, որ Բաքվին արձագանքելը կաևող է վիժեցնել «խաղաղության շուրջ բանակցությունները», էլ ավելի ապակայունացնել իրավիճակը և այլն:

Հայ ժողովուրդը իրական խաղաղություն է ուզում, առանց պատրանքների ապագա, արժանապատիվ կյանք բոլոր առումներով: Հայ ժողովրդի թիվ մեկ օրակարգը իրական ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆՆ Է: 

Այս առումով, Homo apatheticus- ը վտանգ է ներկայիս, և սպառնալիք ապագա Հայաստանի համար, այն «դամոկլեսյան սուր է» հայկական սերնդափոխության ինքնության հարցում: Եթե հավաքական հասարակությունը դուրս չի գալիս Homo apatheticus -ի թմբիրից, ապա բախվում է տրամաբանական անդառնալի հետևանքների: Սովորաբար, երբ ժողովուրդը լուռ համակերպվում է տարածքային և այլ կորուստների հետ, ապա դրանք դառնում են շարունակական` հանգեցնելով սուվերենության նվազման և պետականության խեղման, իսկ հետո, նաև հավանական կորստի:

Դասագրքային ճշմարտություն է նաև այն, որ որքան անտարբեր է հասարակությունն, այդքան իշխանություններն ավելի են շեղվում պայմանական ժողովրդավարությունից, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության օրակարգից: Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ Homo apatheticus-ը ուղղիղ սպառնալիք է նաև իրական ժողովրդվարությանը, առողջ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, որոնց կարիքն իրոք ունի մեր ժողովուրդը: Անտարբերության զազրելի հաղթանակը պառակտել ու բզկտել է հայկական հասարակությանը` զատելով «հեղափոխականների և հակահեղափոխականների, պատրիոտների և դավաճանների»: Աղետ է:

Ինչպե՞ս հաղթահարել Homo apatheticus-ի ախտորոշումը: Հասարակության կոնսոլիդացիան հնարավոր է ոչ միայն քաղաքական առաջնորդությամբ, այլև ինտելեկտուալ անձանց կողմից, զարգացման այլընտրանքային օրակարգ առաջարկելով, սփյուռքի ակտիվը օգտագործելով, գիտելիքահեն, առանց պոպուլիզմի քաղաքական օրակարգ ձևավորելով, ոլորտային պատասխանատվությունը բացառապես արհեստավարժ մասնագետներին վստահելով և այլն: Հարկավոր է զարգացման երկարաժամկետ ռազմավարություն և գիտելիքահեն քաղաքականություն բոլոր ոլորտներում. մարդիկ պետք է հասկանան, թե ուր են գնում, ոնց են գնում, և ի վերջո ո՞րն է հանգրվանը:

Հ.գ. HOMO SAPIENS vs HOMO APATHETICUS, ընտրությունը մերն է»: