Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի  համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Մինչ տարբեր քաղաքական շրջանակներ  զբաղված են ցուցակներ քննարկելով և  թեկնածուներ հորինելով 2026-ի ընտրությունների համար, Նիկոլը փոխում է պայմանները և մթնոլորտը,  որում կլինեն ընտրությունները։

Պարզ ասած, կար  և կա հստակ ռիսկ, որ նա մինչև ընտրությունները Հայաստանին կարող է մեծ վնաս տալ, եթե նոր զսպող համակարգեր չձևավորվեն։

Ինչի է արել Նիկոլը

  1. Հայաստանի անունից գնացել է միակողմանի խոշոր զիջումների, որոնց ո´չ ծավալը, ո´չ բովանդակությունը չի հրապարակվում։
  2. Խախտել է բոլոր այն մոտեցումները, որոնք նախկինում հենց ինքը համարում էր իր սկզբունքային դիրքորոշումը։
  3. Բոլորի մեջքի հետևում, անհասկանալի պայմաններով և անհասկանալի շարժառիթներով կայացրել ճակատագրական որոշումներ, և Արևմուտքը ողջունել է «Հայաստանի խիզախ զիջումները»։
  4. Նիկոլը հայտարարում է, որ սա արել է Անվտանգության Խորհրդի հետ միասին։ Այսինքն, պատմական զիջումների պատասխանատվությունը դնում է ԱԽ-ի վրա։ Սա կարևորագույն հայտարարություն էր։ ԱԽ յուրաքանչյուր անդամ պարտավոր է լսել և հասկանալ Նիկոլի այս հայտարարությունը։
  5. Այս գործողությունները Հայաստանին դրել են ծանրագույն իրավիճակում, որտեղ հայ-ադրբեջանական շփումներում չկա ո´չ միջնորդ, ո´չ զսպող կողմ, և Ալիևը ստանում է անվերջ հնարավորություններ՝ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու։

Ի՞նչ կատարվեց միակողմանի զիջումների մասին հայտարարությունից հետո

-       Մեծ հաշվով, ոչ մի բան։ Եվ չէր կարող լինել որևէ լուրջ բան, որովհետև հակաիշխանական համակարգերը, ինչպես միշտ, անպատրաստ են։  Ինչպես գիտենք՝ նրանք հիմա այլ պրոցեսով են զբաղված։

-       Լայն հասարակությունը չի հասկանում կատարվածի հրեշավորության չափերը, մեզ վրա կախված սպառնալիքները։

-       Նիկոլի հայտարարություններից հետո այնքան ցաքուցիրիվ, խելոք-անխելք, հետաքրքիր, հիմար, կարևոր, վտանգավոր արձագանք սփռվեց հակաիշխանական համակարգերից, որ ակնհայտ է դարձավ, որ մենք տապալելու ենք մեր հասարակությանը իրավիճակը ճիշտ ներկայացնելու և պայքարի կոնսոլիդացիայի գործը։

Կարիք կա համակարգված խոսքի. ինչ բացատրել ժողովրդին

-       Միջնորդներին հեռացրել է, ասել՝ ուղիղ եմ բանակցում։ Նրան զգուշացնում էին, որ չի կարելի, չլսեց։

-       Որպես սրա հետևանք՝ Ալիևը մեծացրեց պահանջները, և Հայաստանն ընդունեց բոլոր պահանջները։

-       Հայաստանը գնացել է միակողմանի ծանր զիջումների։

-       Նիկոլը Հայ ժողովրդին դրել է ստորացուցիչ, ֆեյք ընտրության առաջ։ Նա ասելու է՝ ես համաձայնություն եմ ձեռք բերել աշխարհի առաջ, եթե ես ընտրվեմ՝ կստորագրեմ, կլինի խաղաղություն, չեմ ընտրվի՝ չի ստորագրվի, կլինի պատերազմ։ Ծայրահեղ սուտ, ծայրահեղ վտանգավոր ընտրություն։ Համագործակցելով Ադրբեջանի հետ՝ երկարացնում է իր իշխանությունը։

Ինչ պետք է անի հակաիշխանական համակարգը

n  Դադարեցնի ներքին կռիվը. սա պետք է լինի 3-րդ կողմի՝ գիտակից հասարակության պարտադրանքը։ 

n  Պահանջի փաստաթղթի հրապարակայնացում։

n  Հստակ ներկայացնի ՔՊ կառավարման հետևանքները՝ մի քանի պարզ կետով։ Կազմի շատ կարճ, շատ ամփոփ մի տեղեկանք։

n  Ներկայացնի հստակ ծրագիր՝ ի´նչ են անելու այն ուժերը, որոնք կարող են կազմել նոր իշխանություն։

Չի կարելի ցաքուցրիվ հայտարարել՝ դեմ ենք սրան, դեմ ենք նրան, Սահմանադրությանը դեմ ենք, գրողուցավին կողմ, և այլն։ Չի կարելի դրվագային հականիկոլություն անել։ Նման դեպքում Նիկոլը հաղթելու է, իսկ երկիրը՝ պարտվելու։

Նոր իշխանության չասված ասելիքը հասարակությանը

  1. Ինչպե՞ս ենք շարունակում բանակցությունները
  2. Ինչպե՞ս ենք գնում խաղաղության
  3. Ինչպե՞ս ենք գնում Դեէսկալացիայի
  4. Ինչպե՞ս ենք գնում հետպատերազմյան վերականգնման՝ բոլոր հիմական ոլորտներում

Եթե մենք սա չենք կարողանում անել, ապա մենք Նիկոլին տալիս ենք լրիվ լեգիտիմ իրավունք՝ անելու իր պատկերացրածը։ Այսինքն մենք ֆիքսում ենք, որ մենք failed պետություն ենք։ Իսկ լիդերության հայտ ներկայացնողները և քաղաքական դաշտը կիսելու է պատմական պատասխանատվությունը»։