Հութիները հայտարարել են նոր հարձակման մասին ԱՄՆ ավիակիր Հարրի Թրումենի վրա
Հութիները հայտարարել են Կարմիր ծովի հյուսիսում ամերիկյան ավիակիր «Հարի Թրումենի» վրա երկրորդ հարձակման մասին:
Այս մասին սոցցանցերում գրառման մեջ ասել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
«ԱՄՆ ավիակիր Հարի Թրումենը հարձակման է ենթարկվել բալիստիկ թեւավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով Կարմիր ծովի հյուսիսում»,- ասել է նա։
Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ Կարմիր ծովում հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակրի և ռազմանավերի վրա՝ ի պատասխան Եմենի հարվածների:
Ավելի ուշ Reuters-ը հայտնել է, որ ամերիկյան կործանիչները խոցել են Անսար Ալլահ շարժման արձակած 11 անօդաչու թռչող սարքեր, որոնք չեն կարողացել հասնել Հարի Թրումենին։