ՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)
Հասարակություն

«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել

«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ հացադուլը սկսել են մարտի 13-ից։ Նրա խոսքով՝ իրենց դիմումում դատապարտյալներից 4-ը նշել են, որ այս կերպ իրենց աջակցությունն են հայտնում հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորի՝ Հարություն Մուրադյանի օրինական դատավճռի իրականացմանը։

Նավիկյանի խոսքով՝ հացադուլավորների հետ աշխատում են հոգեբանները՝ հորդորելով դադարեցնել հացադուլը։

Հարություն Մուրադյանի գործին առնչվող որոշ մանրամասներ է հայտնում Factor.am-ը։ Պարզվում է՝ նա արդեն երկրորդ անգամ է դիմում հացադուլի․ տարեսկզբին Մուրադյանը նախ ինքնավնասման, ապա հացադուլի միջոցով փորձել էր ուշադրություն հրավիրել իր գործին։

Կալանավորի խոսքերով՝ 2024-ի նոյեմբերի վերջին ինքն արդեն ազատության մեջ պետք է լիներ, բայց դատավորի սխալի պատճառով ստիպված կալանավայրում պետք է անցկացնի ևս երկու տարի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։

Հափշտակության հոդվածով դեռևս 2019 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Մուրադյանին այլ հանցանք կատարելու համար էլ է մեղադրանք առաջադրվել, բայց համակցված պատժաչափ նշանակելու ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետի մասին հաստատականն ուշ են ուղարկել ՔԿՀ։

Հարություն Մուրադյանը երեք տարբեր գործերով եղել է ամբաստանյալի աթոռին։ Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի՝ առաջին դատական ակտը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը 2019 թվականի հունիսին՝ Մուրադյանին դատապարտելով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Վերադաս ատյաններն անփոփոխ են թողել դատավճիռը, և այն ուժի մեջ է մտնել 2020 թվականի մայիսի 5-ին։ Սակայն այդ դատավճիռն ի կատար ածելու հաստատականը, որը դատարանն ուղարկել է ՔԿՀ, գրեթե 3 տարի չի ստացվել։

Մուրադյանի խոսքով՝ այն տեղ է հասել միայն իր դիմումից հետո, միայն թե կալանքի տակ լինելու հաշվակցումը նշվել է ոչ թե 2020 թվականը, այլ հաստատականը տրամադրելու ամսաթիվը՝ 2022 թվականի մայիսը։

2020 թվականից կալանավորված Հարություն Մուրադյանը երկրորդ հանցանքի համար 2022 դեկտեմբերին դատապարտվում է ևս 2 տարվա ազատազրկման։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը, գումարելով նախորդ պատժաչափին, վերջնական պատիժ է նշանակում 4 տարի ազատազրկումը՝ կալանքի հաշվակցումը սկսելով ոչ թե 2020, այլ 2022 թվականից։