Կրեմլը խոսել է Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ճակատագրի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերին զենքերը վայր դնելու առաջարկը ուժի մեջ է մնում, սակայն դրա ժամկետն արագորեն նվազում է։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանց ժամանակը կրճատվում է, ինչպես շագրենյան կաշին», - նշել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը երաշխավորել էր ուկրաինացի զինծառայողների կյանքը և արժանապատիվ վերաբերմունքը, եթե նրանք վայր դնեն զենքերը։ Սակայն, ըստ նրա, համապատասխան հրամանը պետք է գա Ուկրաինայի ղեկավարությունից։