Թրամփը հայտարարել է, որ Իրաքում սպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդը
Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը:
Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։ Նրա խոսքով՝ Իրաքում ԴԱԻՇ-ի փախած առաջնորդը ոչնչացվել է։
«Մեր անվախ մարտիկներն անխնա որսացել են նրան»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա նաեւ նշել է, որ գործողությանը մասնակցել են Իրաքի կառավարությունն ու Իրաքյան Քրդստանի իշխանությունները։