Բելգրադում ցույցին մասնակցել է մոտ 31 հազար մարդ
Սերբիայի ներքին գործերի նախարարության գնահատականներով՝ Բելգրադում ուսանողական հանրահավաքի է հավաքվել շուրջ 31 հազար մարդ, գրում է Kurir-ը։
Մարտի 15-ին հայտարարվել էր խոշոր միջոցառում, և մասնակիցները սկսեցին հավաքվել միջոցառումից մեկ օր առաջ:
Սերբիայի ՆԳՆ-ն ցուցարարներին խնդրել է ապահովել, որ հանրահավաքն անցնի խաղաղ և առանց միջադեպերի: Սակայն կան ձերբակալվածներ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նախազգուշացրել է պետական հեղաշրջման վտանգի մասին։ Նրա խոսքով, ընդդիմությունը փորձելու է գրավել մի շարք իշխանական կառույցներ, որպեսզի իշխանություններին ստիպեն ձեւավորել անցումային կառավարություն։
Վուչիչն ընդգծել է, որ մարտի 15-ի հանրահավաքն անօրինական էր և չգրանցված։ Իշխանությունները կձեռնարկեն բոլոր միջոցները անկարգությունները կանխելու համար, և ցանկացած ոք, ով կմտածի ցուցարարների վրա հարձակվելու մասին, անմիջապես կձերբակալվի, ասել է նա։