Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.am
Հասարակություն

Ի պատասխան տաբլոիդների ֆեյք լուրերի, որոնք հրապարակում են էկոակտիվիստների դեմ․ հայտարարություն

Ի պատասխան տաբլոիդների ֆեյք լուրերի, որոնք հրապարակում են էկոակտիվիստների դեմ.

Հերթական անգամ հայկական տաբլոիդները կրկնեցին հանքարդյունաբերության բիզնեսի սիրելի թեզն ադրբեջանցի գործակալների մասին՝ ի դեմս հայաստանյան հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների։ Հրապարակումների տեքստը չի փոխվում. ֆեյքերը միաժամանակ են հայտնվում տաբլոիդներում՝ համանման նարատիվով և խիստ համաձայնեցված։

Փաստորեն, ֆեյքերի հեղինակները գործում են ադրբեջանական մանիպուլյատորների պարտադրած կանոններով՝ կրկնելով նրանց կեղծ թեզերը։ Եթե ադրբեջանական աղբյուրները գրում են ջրի աղտոտվածության մասին, նրանք օգտագործում են փաստեր՝ խեղաթյուրելով դրանք և ներկայացնելով շինծու մեղադրանքներ։ Նույնն անում են ֆեյքերի հեղինակները՝ օգտագործելով և կրկնելով ադրբեջանական աղբյուրները։ 

Նրանք չեն բացահայտում միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների իմաստն ու պահանջները, չեն մերկացնում Ադրբեջանում մարդու իրավունքների և բնապահպանական նորմերի կոպիտ խախտումները, չեն ուսումնասիրում փաստաթղթերը, այլ կրկնում են ադրբեջանամետ քարոզչության թեզերը։ 

Ֆեյքերի հեղինակներն անտեսում են այն փաստը, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ընտրել է եվրաինտեգրման ուղին և ջանքեր է գործադրում կանոնակարգերը մոտեցնելու եվրոպական քաղաքականությանը, որը պահանջում է թափանցիկություն և հաշվետվողականություն, այդ թվում՝ շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում։ Տարածքների աղտոտվածության ուսումնասիրություններն անհրաժեշտ են արդյունաբերության ոլորտում կարգավորող օրենքների ընդունման հիմք ստեղծելու համար: Իսկ ինչպես դա անել․ իրենց փորձով են կիսվում Եվրամիությունից մեր գործընկերները՝ չեխական «Առնիկա» կազմակերպության փորձագետները, ովքեր հասել են նրան, որպեսզի պետությունը տա երաշխիքներ՝ ունենալու մաքուր ջուր, հող և չանհանգստանա թունավորված միջավայրի հետևանքով առողջությանը հասցված վնասի համար։ Շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներով զբաղվող ակտիվ հասարակական կազմակերպություններն աշխատում են համայնքներում՝ գնահատելով արդյունաբերական աղտոտման ազդեցության հետքը, առաջարկում են աղտոտված տարածքների մաքրման տարբերակներ: «Առնիկա»-ի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկությունների փաթեթները, որոնք մշակվել են 2018-2025 թվականներին իրականացված համատեղ ծրագրերի շրջանակներում, ուղարկվել են պատասխանատու նախարարություններ և գերատեսչություններ։ 

Այն իրավիճակում, երբ հանքարդյունաբերությունը ողջ աշխարհում բում է ապրում՝ կապված էլեկտրոնիկայի ոլորտում օգտագործվող հազվագյուտ մետաղների արդյունահանման նկատմամբ հետաքրքրությամբ, Հայաստանը, որպես այս կարևոր ռեսուրսներն ունեցող երկիր, պետք է պաշտպանի սեփական շահերը և չտրվի արագ փող աշխատելու նպատակ հետապնդող մանիպուլյատորների ազդեցությանը՝ բոլոր ռիսկերը թողնելով ապագա սերունդներին։ Եզրափակելով՝ հիշեցնենք ֆեյքերի հեղինակներին, ովքեր կոչ են անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ, որ Օրհուսի կոնվենցիայի ներքո ՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը 2025 թվականի զեկույցում հայտարարել է. 

«Մեդիայի և քաղաքական դիսկուրսի տեսանկյունից՝ պետությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ հակազդելու այն նարատիվներին, որոնք շրջակա միջավայրի պաշտպաններին և նրանց շարժումները ներկայացնում են որպես հանցագործություն։ Պետք է հանրայնորեն ճանաչեն շրջակա միջավայրի պաշտպանների կարևոր դերը և պաշտպանեն նրանց ազատորեն արտահայտվելու, խաղաղ հավաքների և միավորման իրավունքները։ 

Նրանք պետք է խուսափեն այն գաղափարի տարածումից, որ խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը և դրանից բխող խախտումները բռնի կամ հանցավոր գործունեություն են։ Եվ, հետևաբար, խուսափեն խաղաղ քաղաքացիական անհնազանդություն իրականացնող էկոլոգիական շարժումները դասակարգել որպես հանցավոր կազմակերպություն»:   Քիմիական անվտանգության կոալիցիա  

 1.«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ 
2.«Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ 
3.«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ 
4.«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն 
5.«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ 
6.«Նոր հորիզոններ» ՀԿ 
7.«Կանաչ փոփոխություն» ՀԿ 
8.«Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ 
9.«Հանրային վերահսկողություն» ՀԿ 
10.«Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ 
11.«Բայազեթ կենտրոն» ՀԿ 
12.«Սինեմարթ» երիտասարդական ՀԿ 
13.«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ 
14.«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ 
15.«Առողջ միջավայր» ՀԿ 
16.«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ