Բրիտանացի դիվանագետը ՌԴ ԱԳՆ-ից պատասխան ստացավ
Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Հեմմոնդը հայտարարել է, թե Սիրիայից ռուսաստանյան զորքերի դուրսբերումը պետք չէ ողջունել, որովհետև դա նույնն է, ինչ «գովես ամուսնուն, որը դադարել է ծեծել կնոջը»:
Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է բրիտանացի դիվանագետին: Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուկյան էջում գրել է. «Պարոն Հեմմոնդ, դա ձեր անձնական փորձի՞ց է, թե՞ էլի սխալ են թարգմանել»: