Տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը համարյա ամեն ինչ գիտի խաղաղության պայմանագրի մասին. մենք ոչինչ գաղտնի չենք պահում․ Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, թե իբր իրենք խաղաղության պայմանագրի մասով հայ ժողովրդից ոչինչ չեն թաքցնում։
«Մենք ժողովրդից գաղտնի ոչինչ չենք պահելու, մենք հիմա էլ գաղտնի չենք պահում, տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը հիմա համարյա ամեն ինչ գիտի»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Միրզոյանը նշեց, թե երբ պահը գա, կհրապարակեն խաղաղության պայմանագրի տեքստը։
«Ինչ պահանջվում է՝ կանենք»,- հավելեց նա։