«Փյունիկի» խաղացողը հրավիրվել է Լիտվայի հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» 25-ամյա հարձակվող Մատաս Վարեյկան հրավիրվել է Լիտվայի ազգային հավաքական, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը։
Լիտվայի հավաքականն այս ամիս երկու հանդիպում կանցկացնի 2026թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլում։
Մարտի 21-ին Լիտվայի թիմը կհյուրընկալվի Լեհաստանին, 3 օր անց կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: