Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությունը
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության հասնելը անհրաժեշտ և կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին գրում է Իրանի ԱԳՆ կայքը:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության կա, որից հետո մի շարք երկրներ սկսեցին ողջունել այդ համաձայնությունը: