Բելգիայում բարձրացել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը
Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ երկրի ողջ տարածքում բարձրացել է ահաբեկչության վտանգի մակարդակը` երրորդ լուրջ աստիճանի: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
«Մենք պետք է նկատի ունենանք, որ երրորդ աստիճանը չի համարվում սպառնալիքի նորմալ մակարդակ»,- ասել է վարչապետը:
Նա կոչ է արել բնակչությանը հանգստություն պահպանել և հայտարարել, որ անվտանգության աշխատակիցները ակտիվ աշխատում են կանխելու ցանկացած սպառնալիք:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայում հատուկ գործողության ընթացքում ահաբեկչության կասկածանքով երկու անձ է ձերբակալվել: