Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Մինչ ընդդիմադիր մի շարք գործընկերներ, համառորեն փնտրում են իրենց բերած Նիկոլին «բերողներին»՝ ՀՀ-ն կանգնել է կրկնակի կապիտուլյացիայի շեմին. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.

«Մինչ ընդդիմադիր մի շարք գործընկերներ, համառորեն փնտրում են իրենց բերած Նիկոլին «բերողներին»՝ Հայաստանի Հանրապետությունը կանգնել է կրկնակի կապիտուլյացիայի շեմին։

Եվ որպեսզի կրկնակապիտուլյացիան ներկայացվի որպես ընտրությունների գնացող ՔՊ «ձեռքբերում»՝ գործող կառավարիչները դատաիրավական ճնշումներով փորձելու են հերթական անգամ խճճել Հանրապետականի օրակարգը։ ՀՀԿ-ի օրակարգի խճճումներին ուղղակի կամ անուղղակի աջակցում են նաև մեր որոշ գործընկերներ՝ բարձրացնելով մի աղմուկ, որն ընդամենը օգնում է Նիկոլին, հայ ժողովրդի մեջքի հետևում համաձայնվել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր ստորացուցիչ պահանջներին։

Վաղուց ակնհայտ էր, որ 2026թ-ի ընտրություններին պատրաստվող Նիկոլին պետք է ցանկացած թղթի կտոր, որի վրա գրված լինի «Խաղաղություն», և որից երևալու է ՀՀ քաղաքացիների նսեմացված ու թրքացված ապագայի պատկերը։

Ակնհայտ է, որ Նիկոլի քարոզած «իրական Հայաստանը» հաշտվել է Արցախ վերադարձի իրավունքը բացառելու, գերիների ճակատագիրը մոռանալու, Հայոց ցեղասպանությունն ուրանալու, սահմանների անձեռնմխելիությունը չվիճարկելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու, ադրբեջանցիների ելումուտն ապահովելու, Զինուժը սահմանափակելու, միջանցքի նմանվող ճանապարհները տալու, ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի «հագով կարելու», ազգային օրակարգերը թաղելու, սեփական պատմությունը թուրքական գրչով խմբագրելու և ինքնիշխանությունը զրոյացնելու հետ։

Եթե հասարակության մի հատված լավ չի պատկերացնում, թե ի՞նչ է թաքնված կապիտուլյանտների քարոզած «իրական Հայաստանի» տակ, ապա քաղաքական գործիչներն ու կյանքի փորձ ունեցող մարդիկ շատ լավ գիտեն ու տեսնում են այդ վտանգներն ու մարտահրավերները։

Այս ամենով հանդերձ, պայքարի իրական ճանապարհներ փնտրելու, բոլոր ուժերը համատեղելու, մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու փոխարեն, փորձում են յոթ տարի առաջ գործած սխալները մաքրագրել, որպեսզի, Նիկոլին օգնելով ու նաև ինքնամաքրվելով, ձեռք ձեռքի բռնած գնան ընտրությունների ու ապահովեն հաջորդ պառլամենտի իրենց մանդատները։ Իսկ երկրի ճակատագիրն էլ ինչ կլինի, թող լինի։

«Ո՞վ է բերել Նիկոլին» հարցի պատասխանը փնտրեք ձեր մեջ, փնտրեք լուռ ու մունջ, առանց աղմուկի։

Հասարակության մի ստվար հատված օբյեկտիվ հարց է տալիս․ «Ի՞նչ իմաստ ունի ծավալված ներընդդիմադիր բանավեճը»։ Այս գրառմամբ, կարծում եմ, որոշ չափով տրվեց այդ հարցի պատասխանը։ Որոշ գործընկերներ, հասկանալիորեն, չեն ցանկանում կրել սեփական սխալների ծանր բեռը, իսկ ՀՀԿ-ն թույլ չի տալու իրեն վերագրել այլոց սխալները։

Այո՛, 2018 թվականին ՀՀԿ-ն պարտվել է դրսից ներմուծված ու ներսում աջակցություն գտած իշխանազավթմանը, բայց երբեք չի ընկրկել ու շարունակել է իր պայքարը։

Արցախի կորստից հետո բոլորս կանգնել ենք Հայաստանի գոյության խնդրի առջև: Խելքի եկեք վերջապես»: