ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինային հեռահար ռումբեր մատակարարել. Reuters
ԱՄՆ-ը վերսկսում է Ուկրաինային հեռահար ռումբերի մատակարարումները: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Այս ռումբերը կփոխարինեն ATACMS-ին և կարող են խոցել թիրախները մինչև 161 կմ հեռավորության վրա, հայտնում է գործակալությունը։
GLSDB-ն ճշգրիտ կառավարվող ռումբ է, որը նախատեսված է ցամաքային հարթակներից արձակելու համար:
GLSDB ռումբերը կարող են արձակվել տարբեր արձակման կայաններից օրինակ՝ HIMARS համակարգից: