Պուտինը վախենում է Թրամփին ասել պատերազմը շարունակելու մասին. Զելենսկի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է մերժել Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Դա անելու համար նա անհնարին պահանջներ է ներկայացնում։ Այս մասին ասվել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու երեկոյան ուղերձում։
«Մենք բոլորս Պուտինից լսեցինք շատ կանխատեսելի, շատ մանիպուլյատիվ խոսքեր՝ ի պատասխան ճակատում հրադադարի գաղափարին: Նա իրականում պատրաստում է մերժում առաջարկին»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ Պուտինը վախենում է ուղղակիորեն Թրամփին ասել պատերազմը շարունակելու և ուկրաինացիներին սպանելու մտադրության մասին։ Այդ իսկ պատճառով Մոսկվան այդպիսի նախապայմաններ է դնում զինադադարի համար:
«Պուտինը հաճախ է դա անում: Նա ուղղակիորեն ոչ չի ասում, բայց դա անում է այնպես, որ գործնականում պարզապես հետաձգում է ամեն ինչ և անհնար է դարձնում նորմալ որոշումները։ Մենք կարծում ենք, որ այս ամենը ռուսական հերթական մանիպուլյացիան է»,- նշել է նախագահը։