Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.am
Հասարակություն

Դոկի փաստաբանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ վարչապետին․ Ես ուրախ կլինեի, եթե Վարդան Ղուկասյանը (Դոկ)  լիներ Հայաստանում, ինձ համար ավելի հեշտ կլիներ ներկայացնել իր շահերը և պաշտպանել իրեն առաջադրված մեղադրանքներից։ Մեղադրանքներ, որոնք ոչ միայն հեռանկար չունեն, այլ նաև հետագա ուսումնական ձեռնարկներում անհրաժեշտ է սովորեցնել ապագա իրավաբաններին, թե ինչպես չի կարելի մեղադրանք առաջադրել։

Եկել է ժամանակը մեկ քայլ առաջ անելու և արձանագրելու․ իրավամբ, փաստաբանը պաշտպանում է ոչ թե անձին, այլ պաշտպանում է անձից՝ իրեն առաջադրված մեղադրանքից։ Ու կարևոր չէ, թե ով է այդ անձը։ Ինքս լինելով ոչ կուսակցականացված իրավապաշտպան, պաշտպանել ու պաշտպանելու եմ յուրաքանչյուրին՝ անկախ չինից, պաշտոնից, նախկին-ներկա լինելուց, այդ թվում վաղն անհրաժեշտության դեպքում նաև Ձեզ՝ Ձեզ առաջադրված մեղադրանքից։ Դա եմ համարում իմ՝ իրավապաշտպանիս առաքելությունը ու թքած ունեմ, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի իմ պաշտպանյալների  նկատմամբ, ինչպես արհամարհած ուներ Հիսուսը, երբ պաշտպանության տակ առավ պոռնիկին հասարակությունից։ Հասարակություն, ով այսօր անհատին սարքում է հերոս, վաղը՝ տականք, հետո սրբացնում է։
Հիմա Վարդան Ղուկասյանի մասով

 Իմ՝ իրավապաշտպանիս համար ակնհայտ է, որ պետական մակարդակով արվում է ամեն ինչ, որպեսզի Վարդան Ղուկասյանն արտահանձնվի Հայաստան, որպեսզի ենթարկվի քաղաքական հաշվեհարդարի։ Դրան հասնելու համար անգամ քրեական գործը Հայաստանի պետական լիազոր մարմինը ջանք ու եռանդ չի խնայել, թարգմանել և ուղարկել է ԱՄՆ՝ չգիտակցելով, որ այնտեղ նստած են մասնագետներ, ովքեր տալու են այդ վարույթի իրավաքրեական գնահատականը, որից հետո տալու են կարծիք այս վարույթի շրջանակում Հայաստանի մասին։ Ես կարող եմ հասկանալ, որ եթե վեճը, խնդիրը երկու անձանց միջև է, անձը ամեն կերպ փորձ է անում երրորդ անձի մոտ ցույց տալ իր առավելությունը, բայց պետական մակարդակով ամեն կերպ փորձ կատարել հասնել առավելագույն արդյունքի, օգտագործելով ամեն մի միջոց՝ արդար չէ, առավել ևս, երբ պարզվելու է ողջ իրականությունը, իսկ իրականությունը հետևյալն է․

Հայաստանում միջազգային չափանիշներին մոտ գործում է դատական իշխանությունը, դատարանների կողմից իրականացվում է արդարադատություն, բացառությամբ այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակվում են ոչ միայն քննադատել նախկին և գործող պաշտոնյաներին, մեղադրել հանցագործ անգործության կամ անօրինական գործողություններ կատարելու մեջ, այլ նաև փաստեր և ապացույցներ են ներկայացնում, օրինակ՝ կոռուպցիոն սխեմաներում պաշտոնյաների մասնակցությամբ պայմանավորված կամ այլ ծանր հանցագործություններ կատարելիս: Այն քաղաքական գործիչների պարագայում, ովքեր քննադատում են Կառավարությանը, վերջինիս կողմից կայացվում է քաղաքական որոշում՝ դա իրագործելով կեղծ քրեական մեղադրանքներ առաջադրելու ձևով, որպեսզի կարողանա լռեցնել վերջիներիս։ Եթե ընդդիմադիրը լռում է, հետագայում վերջինիս հանդեպ վերոնշյալ գործողությունները դադարեցվում են։ Իսկ եթե ոչ, ապա Կառավարությունը իրականացնում է որոշակի անօրինական գործողություններ, ինչպիսիք են բռնությունը, խոշտանգումը, որպեսզի հասնի իր նպատակներին։ Այս գործողությունները հեշտ է իրականացնել, քանի որ երդվյալ ատենակալնների ինստիտուտը բացակայում է Հայաստանի դատավարական համակարգում, որոշման կայացումը կատարվում է միմիայն դատավորի կողմից, որը հեշտությամբ կարող է կախված լինել և ազդեցության տակ գտնվել գործադիրից, ինչն անթույլատրելի է։

Խնդրանքս, հորդորս Ձեզ հետևյալն է, մի լսեք տարբեր ոլորտի, կալիբրի պաշտոնյաների, ովքեր վաղն առաջինն են, որ ոչ միայն Ձեզ ուրանալու, այլ նաև մեղադրելու են։ Ետ կանչեք դատախազության 2023 թվականի դիմումը։ Ի հեճուկս Հայաստանի պետական մարմինների  ջանասիրության՝ ԱՄՆ-ի դատարանը չի արտահանձնի Վարդան Ղուկասյանին Հայաստանի Հանրապետություն, իսկ եթե արտահանձնի՝ ապա Դուք, որպես պատասխանատու և նրա անվտանգության երաշխավոր, ի վիճակի չեք փակելու նրանց ճանապարհը, ովքեր պատրաստվում են հաշվեհարդար տեսնել Վ․Ղուկասյանի նկատմամբ՝ ազատվելով բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներով կատարած հանցագործությունների պատասխանատվությունից։

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ