Էստոնիայի ԱԳՆ-ից հայտարարել են, թե հուսով են որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կստորագրվի
Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը։ Նման հայտարարություն է արել Էստոնիայի ԱԳՆ-ն։
«Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ, և մենք հուսով ենք, որ ինչքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կստորագրվի»,- նշել են այդ երկրի ԱԳՆ-ից: