Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
Հասարակություն

Սպիտակում հարգանքի տուրք են մատուցել Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին

2011թ. մարտի 11-ին Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի 14-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ քաղաքում կազմակերպվել է հիշատակի միջոցառում։ Հանդիսավոր արարողության ընթացքում ծաղիկներ են խոնարհվել Ճապոնիայի ահեղ ցունամիի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներին։

Միջոցառմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալները, Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աոկի Յուտական, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) վրաստանյան գրասենյակի Հայաստանի պատվիրակ Սակոտադա Կոբուն, հայաստանյան ծրագրերի համակարգողը,  Լոռու մարզպետի տեղակալը և մարզի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ճապոնիայի դեսպանատան աշխատակիցներ ու Սպիտակ համայնքի բնակիչներ։

Ելույթներով հանդես են եկել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը, Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Մատինյանը և Լոռու մարզպետի տեղակալը: Նրանք անդրադարձել են հայ-ճապոնական երկարամյա համագործակցության կարևորությանը՝  ընդգծելով, որ Ճապոնիան մշտապես Հայաստանի կողքին է աղետների ռիսկերի նվազեցման և արձագանքման ծրագրերում, ինչը վառ ապացույցն է երկու երկրների միջև երկարամյա բարեկամական և սերտ համագործակցության շարունակականության։

Ճապոնիայի դեսպանն իր ելույթում, ցավակցություն հայտնելով ցունամիի զոհերի ընտանիքներին և տուժածներին, շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը, Սպիտակի բնակիչներին և հայ ժողովրդին՝ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար՝ ևս մեկ անգամ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական կապը։

Միջոցառմանը Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության անունից Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական պատվոգիր է հանձնել Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանին՝ ի նշան նրա գործունեության՝ ուղղված Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնման խթանմանը։