Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
Հասարակություն

Հայաստանը՝ դրսի աչքով. կոռուպցիա, կախյալ դատարաններ, օրենքի գերակայության ճգնաժամ․ Արմեն Աշոտյան

Օրերս հրապարակված Heritage foundation հեղինակավոր կազմակերպության հերթական զեկույցը՝ նվիրված աշխարհում տնտեսական ազատության ցուցանիշին, մանրամասն վերլուծվել է «Լույս» հիմնադրամի իմ գործընկերների կողմից։

Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը հերթական տեսանելի նահանջն է արձանագրել Փաշինյանի կառավարության անփառունակ գոյության հետևանքով։

Որպեսզի լավ հասկանանք նման զեկույցների կարևորությունը, շեշտեմ, որ դրանք հիմք են հանդիսանում թե՛ պոտենցիալ ներդրողների, թե՛ գլոբալ քաղաքական դերակատարների համար համարժեք մոտեցումներ մշակելու հարցում, իսկ Փաշինյանն իր ամերիկյան այցերից մեկի ժամանակ այցելել է այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակ։

Եվ այսպես, ինչի՞ մասին է վկայում զեկույցը, ի՞նչ է այն ախտորոշում Հայաստանում։

1. Հայաստանն էլ ավելի է սուզվում համակարգային ճահճացման մեջայդ թվում՝ տնտեսական քաղաքականության ասպարեզում։ 2018-ին խոստացված նաև տնտեսական «հեղափոխությունը» և այն ապահովող կախարդական փայտիկը թարս են բուսնել դրանց հեղինակների համար։

2. Երկրի համակարգային և խորը ճգնաժամն արձանագրվում է միջազգային տարբեր փորձագիտական հետազոտություններով։ Heritage-ի զեկույցն այդ առումով Հայաստանի հերթական դաժան ախտորոշումն էր՝ Freedom House-ի, The Economist-ի, Transperancy International-ի նույնքան մտահոգիչ արձանագրումների շարքում։

3. Գնահատելով զեկույցի հիմքում ընկած տարբեր ցուցանիշները, ակնհայտ է դառնում, որ մեր երկրում օրենքի գերակայության հարցը, որը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացման բազիսն է, ըստ հեղինակավոր աղբյուրի, խայտառակ վիճակում է։

4. Վերջին չորս տարիներին Նիկոլի օրոք Հայաստանի ցուցանիշներն ավելի վատն են, քան Սերժ Սարգսյանի օրոք 10 տարվա որևէ արդյունք (!)։

5. Ավելին, ՀՀ երրորդ նախագահի օրոք մեր երկիրը համաշխարհային դասակարգման մեջ տարբեր տարիներին զբաղեցրել է շատ ավելի բարձր հորիզոնականներ, քան այս տարվա 57-րդը։ Այսպես, 2017-ին՝ 33-րդ, 2009-ին՝ 31-րդ, իսկ 2008-ին՝ 28-րդ։

6. Դատական էֆեկտիվության ցուցանիշը (Judicial effectiveness), որով չափվում է նաև դատական համակարգի անկախությունը, Հայաստանի այս տարվա ցուցանիշներից ամենացածրն է։ Ավելին, ըստ ամերիկյան փորձագետների, ներկայումս այդ խնդիրներն ավելի ցցուն են, քան «Սերժի Հայաստանում», ինչը վկայում է դատարանների կախյալության, քաղաքականացվածության և կոռումպացվածության աննախադեպ մակարդակի մասին։ Մեր դատական համակարգն ավելի խայտառակ վիճակում է, քան Նիգերիայում և Պապուա-Նոր Գվինեայում։

7. Երկրում կոռուպցիայի մակարդակը բնորոշող ցուցանիշով (Government Integrity) Հայաստանը 100 միավորից ստացել է ընդամենը 50.4, ինչը խոսում է համակարգային կոռուպցիայի արմատավորման մասին, և երկիրն այդ արդյունքով դասվում է «հիմնականում անազատ» երկրների խմբին։ Մենք զիջում ենք, օրինակ, Ռուանդային և Բոտսվանային։

8. Երկրում իշխանազավթումից հետո 2018-2020 թվականներին գրեթե բոլոր միջազգային զեկույցներում «թավշյաներին» ավանսով նկարած բարձր թվերը հետագա տարիներին հօդս են ցնդել՝ մերկացնելով իշխանախմբի ողջ թշվառությունը և իրական դեմքը։

Արդյունքում՝ հեղինակավոր զեկույցն արձանագրում է բառացիորեն հետևյալը.

«Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը չեն ամրացվում անկախ դատական համակարգով։ Կոռուպցիան շարունակում է խարխլել տնտեսական զարգացման հնարավորությունները։ Օրենքի գերակայությունը Հայաստանում թույլ է։ Իսկ դատական համակարգի արդյունավետությունն աշխարհի միջին ցուցանիշից ցածր է»։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

13.03.2025