Կրեմլը մերժել է հրադադարը
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Վալցի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է երկարաժամկետ խաղաղ կարգավորման, որը հաշվի կառնի Մոսկվայի շահերն ու մտահոգությունները։
«Ուկրաինայում առաջարկվող ժամանակավոր հրադադարը ոչ այլ ինչ է, քան ուկրաինացի զինվորականների համար հանգստություն։ Խաղաղ գործողությունների նմանակող քայլերը ոչ մեկին օգուտ չեն տալիս»,- ընդգծել է Ուշակովը։