Կրեմլը հաստատել է Պուտինի օգնականի և Թրամփի խորհրդականի զրույցը
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի հարցով:
Զրույցի ընթացքում ամերիկյան կողմը Մոսկվային տրամադրել է որոշակի տեղեկատվություն:
Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Արդեն շփումներ կան։ Հեռախոսազրույց է եղել Վալսի և Ուշակովի միջև։ Որոշակի տեղեկություններ են տրամադրվել ռուսական կողմին»,- ընդգծել է նա։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել էր, որ Վալցը հեռախոսով խոսել է ռուս գործընկերոջ հետ։ Բանակցությունների թեման վերաբերում էր Ուկրաինայում հրադադարին։ Այլ մանրամասներ մամուլի քարտուղարը չի հայտնել: