Ռուս զինվորականները Կուրսկում մահապատժի են ենթարկել ուկրաինացի գերիներին
Ռուս զինվորականները Կուրսկի մարզում մահապատժի են ենթարկել ուկրաինացի գերիներին:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրո Լուբինեցը։
«Հրապարակված տեսանյութում երևում է առնվազն հինգ ռազմագերի, որոնք, ամենայն հավանականությամբ, մահացել են։ Մենք հերթական անգամ ականատես ենք դառնում ռուսական բանակի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ցինիկ անտեսմանը», - նշել է նա։
«Նրանք, ովքեր հրամաններ են տալիս և նման վայրագությունների համար, պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն»,- հավելել է նա։