Թրամփի նամակը Իրանի հոգևոր առաջնորդին վերջապես հասել է Թեհրան. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի ստացումը:
Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Ուղերձը փոխանցել է Արաղչիի հետ բանակցությունների նպատակով Թեհրան այցելած ԱՄԷ նախագահ Մուհամեդ Անվար Գարգաշի դիվանագիտական խորհրդականը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի և ԱՄԷ-ի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Արաղչին վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը՝ ասելով, որ Իրանը մտադիր չէ ուղիղ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն երաշխիքներ չի տրամադրում սպառնալիքների դեմ։
Նա ընդգծել է, որ Թեհրանը բաց է երկխոսության համար, բայց միայն պատվի, ողջախոհության և նպատակահարմարության պայմաններով։