Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
Հասարակություն

ԴԱՀԿ պաշտոնյայի հատուկ «շնորհը»

2018 թվականից սկսած՝ ասել է թե գործող իշխանությունների օրոք հաճախակի են դարձել դեպքերը, երբ այս կամ այն պաշտոնյան նշանակվում է պաշտոնի` առանց համապատասխան մասնագիտական կրթության:

Այս առումով, հերթական պաշտոնյան, ով գրավեց մեր ուշադրությունը ՀՀ հարկադիր կատարման ծառայության Երևանի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Կարեն Խաչատրյանն է: 

ՀԿԾ պաշտոնական կայքում նշված է, որ Խաչատրյանը 1997-2001 թթ. ուսանել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, իսկ ավելի ուշ՝ 2002-2005 թթ.՝ Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտում։

Փորձեցինք հասկանալ, թե ինչպիսի ուսումնական հաստատություն է այս ինստիտուտը, որի մասին, անկեղծ ասած` չէինք էլ լսել:

Համացանցից հայթայթած տեղեկություններից պարզ դարձավ, որ այն սկսել է գործել 1997 թվականից, իսկ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված է, որ այդ կազմակերպությունը լուծարվել է 2008 թվականին։

Կարեն Խաչատրյանի կենսագրականում նշված է նաև, որ 2003-2006 թթ. աշխատել է «ԱԲԳ-Ֆեմիդա» ՍՊԸ-ում՝ որպես խորհրդատու-իրավաբան։

Ստացվում է, որ 2003 թվականին, երբ ընդամենը մեկ տարի էր, ինչ Խաչատրյանն իրավաբանական կրթություն էր ստանում, արդեն  իրավաբանական խորհրդատվություն էր տրամադրում: Իսկ միգուցե այդ հարցում նրան օգնել է իր նախկին մասնագիտությունը՝ ռուսաց լեզուն և գրականությունը։

Սա էլ բավական չէ: Խաչատրյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա Զինված ուժեր զորակոչվել է 2001 թվականին և զորացրվել, համապատասխանաբար 2003-ին: Այսինքն` ԵՊՀ-ում ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետն ավարտելուց հետո, գնացել է բանակ: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ բանակում գտնվող Խաչատրյանն ընդունվել է ինստիտուտ և միաժամանակ և′ սովորել, և′ ծառայել:

Ինչևէ, մենք դեռ կփորձենք Արդարադատության նախարարությունից ճշտել՝ արդյո՞ք նրա իրավաբանի դիպլոմը համապատասխանում է ընդունված նորմերին։ Սակայն ակնհայտ է մեկ բան. այս պաշտոնյան, անշուշտ, ունի որոշակի «շնորհ», ինչի արդյունքում էլ 2018 թվականից համակարգում կտրուկ կարիերային աճ է ունեցել։

Մի հետաքրքիր օրինաչափություն էլ կա Կարեն Խաչատրյանի հետ կապված. բուհը, որտեղ ուսանել է` լուծարվել է, ՍՊԸ-ն, որտեղ դեռ իրավաբանի մասնագիտություն չստացած` իրավաբանական խորհրդատվություններ է մատուցել՝ լուծարվել է, հիմա, ըստ օրինաչափության հերթը, հավանաբար, հարկադիր ծառայությանն է: