Միջազգային կազմակերպություններին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին. Թաթոյան
«Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին»,-տեղեկացնում է Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։
Նա մանրամասնում է.
«Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»։