Մի մտահոգվեք ինձ համար. Հովիկ Աբրահամյանը` 2017թ-ից հետո իր անելիքների մասին. (տեսանյութ)
Հայաստան ներկրվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ որոշում դեռևս չկա:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ երբ հանրապետության Նախագահը հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկել էին հարցը, և հիմա նախարարությունները, «ԳազպրոմԱրմենիան» գազի գնի շուրջ իրականացնում են բանակցություններ:
Հովիկ Աբրահամյանը անդրադրաձավ նաև այն հարցին, թե 2017 թ-ից հետո իրեն որտե՞ղ է տեսնում. կապրենք կտեսնենք, մեր տանը անպայման, հետո կորոշենք ասաց նա:
Newspress.am-ի այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը փորձում է կառավարման համակարգից Հովիկ Աբրահամյանին դուրս թողնել, վարչապետն ասաց. «Նման փաստ չունենք և մի մտահոգվեք ինձ համար, շատ շնորհակալ եմ իհարկե, բայց մի մտահոգվեք»,-մանրամասնեց նա:
Մանրամասները` տեսանյութում