Լեհաստանը խնդրել է ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել իր երկրի տարածքում
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ է արել Միացյալ Նահանգներին միջուկային զենք տեղակայել հանրապետությունում, նա այդ հարցը քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ:
Այս մասին Դուդան հայտարարել է The Financial Times-ին տված հարցազրույցում։
Լեհաստանի նախագահը նշել է, որ ակնհայտ է համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք տեղափոխել Արեւմտյան Եվրոպայից կամ իր երկրից Լեհաստանի տարածք։
Քաղաքական գործիչը դա հիմնավորել է նրանով, որ ՆԱՏՕ-ի սահմանները 1999 թվականին տեղափոխվել են դեպի արեւելք, ուստի 26 տարի անց Դաշինքի ենթակառուցվածքները նույնպես պետք է շարժվեն դեպի արեւելք։
Մարտի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դաշնակիցների հետ կսկսի քննարկումները եվրոպական երկրներին Ֆրանսիայի միջուկային զսպման պաշտպանության տակ ընդունելու հնարավորության շուրջ։