Սպիտակ տունը սպասում է Մոսկվայի համաձայնությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովն այս շաբաթ կմեկնի Մոսկվա՝ համոզելու Ռուսաստանին ստորագրել հրադադարի համաձայնագիրը։
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը այս շաբաթ կգնա Մոսկվա՝ կոչ անելով ռուսներին միանալ այս բանակցություններին, և մենք հուսով ենք, որ նրանք կանեն դա»,- ասել է Քերոլայն Լևիթը։
Թե ում հետ է Վիտկովը մտադիր հանդիպել Մոսկվայում, չի նշվում։