Ուկրաինական անօդաչուները գրոհներ են իրականացրել Վորոնեժի և Ռոստովի մարզերում
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում հրդեհներ են բռնկվել ՌԴ Վորոնեժի և Ռոստովի մարզերում:
Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի խոսքով՝ հրդեհը բռնկվել է ենթակառուցվածքային օբյեկտում։ Հրդեհն այժմ մարվել է, զոհեր և վիրավորներ չկան։
Տեղի բնակիչների խոսքով՝ անօդաչու սարքերը հարձակվել են գազային ենթակառուցվածքների վրա։
Ռոստովի մարզի արդյունաբերական օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
«Դեպքի վայր են մեկնել հերթապահ մարտական հաշվարկ՝ հրդեհը մարելու համար»,- գրել է նա: