15 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ներկայումս շուրջ 15 երկիր պատրաստ է մասնակցել հրադադարի ընթացքում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն։
Ամփոփվել են առաջին հանդիպման արդյունքները, որտեղ քննարկվել են, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող են լինել Ուկրաինայի համար։
«Այս պահին շուրջ 15 պետություններ շահագրգռվածություն են ցուցաբերել այս գործընթացը շարունակելու համար»,- ընդգծել է Լեկորնուն։