Ինչ է հայտնի՝ ՌԴ և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների բանակցություններից
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ՝ փորձելով վերջ տալ այս հակամարտությունը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Հայտնել են Սպիտակ տանը։
ԱՄՆ նախագահի թիմը շարունակում է կապեր պահպանել ռուսական կողմի հետ։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայնել է հրադադարին և երկարաժամկետ խաղաղության ծրագրին, և այժմ Վաշինգտոնը նման քայլ է ակնկալում Մոսկվայից: