Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Փաստաբանը՝ Իշխան Սաղաթելյանի գործի մասին
Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով
ԱԱՏՄ ղեկավարի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավորՊարզ մի երևույթ կա՝ ինչքան ազգային նկարագրով, պայքարող մարդիկ կան, հետապնդվում են. ՄրոՎահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են էներգետիկ համակարգի առջև ծառացած մարտահրավերներինՀարավային Կովկասում իրավիճակը կարող է սրվել. ՀԱՊԿՆատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո«Միլլկաթ»-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԱրմեն Գրիգորյանի՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին մասնակցությունն ընդգծում է ՀՀ-ի շարունակվող հեռացումը ՌԴ-ից և մերձեցումը ԵՄ-ին. BloombergՀայաստան-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները. CivilnetՖրանսիայում գրանցվել է էբոլայի վարակի առաջին դեպքըԻրավիճակը նման է ստալինյան ժամանակաշրջանին. Մենուա Սողոմոնյանը՝ Չալաբյանի գործի մասինՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԿարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը. տեղի է ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույցըՓաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակըՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը
Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական
«Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի
Սումիի մարզում ուկրաինական բանակը կորցրել է 250 զինվորԼուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասինԿասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՍեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանըՈւկրաինայի զինված ուժերը Օրենբուրգում հարձակվել են «Գազպրոմի» գազի վերամշակման և հելիումի գործարանների վրաԵթե Հայաստանը հրաժարվի միջպետական գանգատներից, անհատները կարող են շարունակել ներկայացնել դրանք. Արա ՂազարյանՍպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիսՌուսաստանը հույս ունի, որ Երևանը, ի վերջո, կընտրի Եվրասիական տնտեսական միությունը. ՊեսկովԱմերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումըՀայաստանը և CNN-ը սկսել են համատեղ զբոսաշրջային մարքեթինգային արշավԻնչու են Հայաստանում խոշոր տրամաչափի կարկտահարության դեպքերը հաճախակի դարձելԹրամփը սպառնացել է չեղարկել Իրանի հետ բանակցությունները, եթե վերջինս հրաժարվի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներիցՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԱռուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումըԱդրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ ՍահակյանԵրևանում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ-ն մանրամասնում է
Օկուպացված Շուշիում կկայանա Թյուրքական պետությունների կրոնական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումըՉալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՍԴ-ն պահանջել է ԱԱԾ-ից՝ ներկայացնել ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ, ԿԸՀ-ից՝ նոր նյութեր. «Փաստինֆո»Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ
«Երեխաները գնում էին հաց ուտելու... դրանից է վրաս ահավոր ազդում». խեղդված քույրերին գտած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄԻՊ-ին առընթեր նոր խորհուրդ. փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար ձևավորվում է համագործակցության նոր հարթակ
Ինչպես է ձերբակալվել Չալաբյանը․ կինը մանրամասներ է հայտնում
«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետրանոց փոսը և արգելափակվելԾեծի ենթարկված Սարգիս Տեր-Եսայանը դիմել է հիվանդանոց
Հասարակություն

Դատապարտում ենք Տարոն Մարգարյանի նկատմամբ շուրջ 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը. ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ 8-րդ գումարման Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ շուրջ 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով ներկայացված քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։  Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Վերահաստատում ենք, որ այս գործընթացը Հայաստանում ընդդիմադիր գործիչների դեմ իրավապահ համակարգի ապօրինի օգտագործման ևս մեկ օրինակ է։ Փաստ, որն արձանագրվել է միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցներում և բանաձևերում։

Արձանագրում ենք նաև, որ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ ԳՄ մյուս անդամների և ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական արարի ժամանակագրությունը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքներով.

  • շուրջ յոթ տարի առաջ սկսված շինծու քրեական գործերի հարուցման շարանի երկարաձգում՝ քաղաքական հետապնդման նոր ուղիներ հորինելու նպատակով,
  • կառավարիչների առաջիկա հակապետական զիջողական գործողություններից հանրության ուշադրության շեղելը՝ փորձելով սահմանափակել նաև այդ գործողությունների դեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության պայքարը։

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում այսօրվա կառավարիչները սխալվել են իրենց նենգ հաշվարկների մեջ՝ հայրենասերների արդար պայքարը ու մոտալուտ հաղթանակը կասեցնել հնարավոր չէ»:

Նշենք, որ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ Ազգային ժողովին պատգամավորներ Տարոն Մարգարյանին եւ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: