Այո', Բաքվի հետ քննարկում ենք միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարվելու հարցը. Միրզոյան (տեսանյութ)
Մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարումը։ Այս մասին այսօր Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի շրջանակին։
«Այո՛, մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, գանգատներից ու հայցերից հրաժարումը, և եթե համաձայնեցվի, ստորագրվի ու մտնի ուժի մեջ, այս և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման»,- նշեց Միրզոյանը։