Ուկրաինական զորքերը դուրս են գալիս Կուրսկի շրջանից
Ուկրաինացի զինվորականները լքում են Ռուսաստանի Կուրսկի շրջանը: Այս մասին հայտնել է Conflict Intelligence Team (CIT) հետաքննական նախագծի հիմնադիր Ռուսլան Լևիևը։
«Մենք տեսանք, որ բոլոր այն տարածքները, որոնք աստիճանաբար անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ, գործնականում առանց կռվի եղան: Նույնը վերաբերում է Սուջային: Երեկ ռուսական զորքերը գտնվում էին քաղաքի արևելյան ծայրամասերում։ Այսօր մենք տեսնում ենք ռուսական զորքերն արդեն հակառակ ծայրամասերում են: Եվ կրկին մարտերի կադրեր չկան: Փաստորեն, արդեն կարելի է ասել, որ ամբողջ Սուջա քաղաքն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ»,- ասել է Լևիևը։
«Միգուցե այսօր այս պատմությունն ավարտվի։ Երևի մի երկու օր էլ փորձեն կառչել սահմանամերձ գյուղերից։ Բայց ընդհանուր առմամբ, Կուրսկի պատմությունը մոտենում է ավարտին, և ուկրաինական զորքերը հեռանում են»,- ասել է Լևիևը: