Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
Հասարակություն

Պատերազմ բիզնեսի և քաղաքացու դեմ. Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը.

«Կառավարությունը ներկայացրել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերջին օրերին արդարացիորեն առաջացրել է իշխանության բնորոշմամբ «հերոս» (որովհետև մենք հարկատու ենք) և «տուգանքի մատերիալ չհանիսացող» քաղաքացիների վրդովմունքը։  Քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, ուզում եմ շեշտել. սա բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման, բիզնես միջավայրի այլանդակման և տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքի վատթարացման։

Նախագծի համաձայն, եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ է կայացվում, ապա դրա վիճարկումը չի կասեցնում տուգանքի վճարումը։ Յուրաքանչյուր դեպքով պետք է ներկայացվի և դատարանի կողմից քննության առարկա դառնա հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտության, դրա վերացման կամ բողոքարկման հարցերը: Արդյունքում՝

- Եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ կայացվում է վարչական ակտ և դատարանը հայցի ապահովման միջոց չի կիրառում, ապա վիճարկումը չի կասեցնում վճարումը։ Սա բերելու է բիզնեսի կոլապսի։
- Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը միջինում տևում է երկուսից երեք տարի, հետևաբար հայցի ապահովման մերժման դեպքում քաղաքացին կամ տնտեսվարողը տևական ժամանակով զրկվելու են տուգանքի չափով իրենց միջոցները տնօրինելու, եկամուտ ստանալու կամ ընդհանրապես աշխատելու հնարավորությունից։
- Նախագծով կտրուկ  ծանրաբեռնվելու են վարչական դատարանները, որոնք  առանց այդ էլ աշխատում են գերծանրաբեռնվածությամբ՝ միայն պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ 2023թ. վարչական դատարանին նախորդ տարվանից փոխանցվել է 5808 վարչական գործ, ստացվել է ևս 9815-ը, իսկ 2024թ.-ին 2023-ից փոխանցվել է 7239 վարչական գործ, ստացվել ևս 17848-ը։
- Գործարարները նշում են, որ  ՊԵԿ –ի դեմ ներկայացվող վիճարկման հայցերով գրեթե 80 տոկոս գործերում դատարանը բավարարում է ներկայացված հայցերը։ Ստացվում է, որ եթե հայցի ապահովման միջոց չկիրառվի, ապա տնտեսվարողը մի քանի տարի զրկվում է իր միջոցները տնօրինելու հնարավորությունից։
- Նախագծի իրական հիմնավորումն առկա չէ, թեև բոլորը շատ լավ հասկանում են, թե պրակտիկորեն ինչի համար է արվում այս փոփոխությունը։
- Առաջարկվող փոփոխությունները էականորեն նվազեցնելու են վարչական դատարաններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունները՝ հատկապես վարչական ակտերի վիճարկման գործընթացում:
- Եթե նպատակն իսկապես լիներ բոլորի համար միատեսակ մոտեցման կիրառումը, ապա պետք է սահմանվեր կարգավորում, համաձայն որի, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը վիճարկում է հանրային իշխանության մարմնի վարչական ակտը, դատարանում հայցի ընդունումը, եզակի բացառություններով,  ինքնըստինքյան բավարար հիմք պետք է դառնար վիճարկվող վարչական ակտը կասեցնելու համար:

Արդարադատության նախարարության տարածած հայտարարությունը կրկին հաստատեց մարդկանց մտահոգությունը՝ բառացիորեն նշելով, որ հայցվորը իր հայցադիմումին կից պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի և եթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը բնականոն ընթացակարգով պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ նրա կայացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարը հետ ստանալու համար:

Ստացվում է մարդուն նախապես «պատժում» են, զրկում են իր միջոցները տնօրինելու հնարավորությունից, այդ միջոցներով պետությունը լցնում է բյուջեն, հետո մի քանի տարի անց դատարանը որոշում է, որ ակտը սխալ էր, և վերականգնվում է «արդարությունը»։ Եվ սա վերաբերելու է բոլորին, սկսած երթևեկության խախտումների համար կայացրած մի քանի տասնյակ հազարանոց ակտերից մինչև ՊԵԿ՝ մի քանի հայուր միլիոնանոց ակտերը։ Այսպիսի աբսուրդ իրականությունում ենք մենք ապրում»։