«Նիկոլի ախպեր» Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
««Նիկոլի ախպեր» Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին։
Մինչ Նիկոլ Փաշինյանը բոցաշունչ ճառ է ասում «նախկին թալանչիների» դեմ, նախկինում և այժմ գերհարստացող Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին։
Նրան պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետում իրար կողքի վաճառվող, երկու տեսակի պոմիդորը վաճառվում է տարբեր գնային առաջարկով․ մի տեսակի գինը ներկայացված է 100 գրամի հաշվարկով, մյուսինը՝ 1 կիլոգրամի։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհի, Արմեն Իսրայելյանի՝ «Ձկնկուլ»-ի սպանությունը կազմակերպելու մեջ, իսկ Սամվել Ալեքսանյանը լրագրողներին ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա»։