Ուկրաինան կարող էր պահպանել 1991 թվականի իր սահմանները, բայց առանց Ղրիմի և Դոնբասի մի մասի. Լավրով
Ուկրաինան կպահպաներ 1991 թվականի իր սահմանները, բայց առանց Ղրիմի և Դոնբասի մի մասի, եթե Կիևը համագործակցեր և իրագործեր սեփական նախաձեռնությունները։
Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ամերիկացի բլոգերներ Էնդրյու Նապոլիտանոյին, Լարի Ջոնսոնին եւ Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։
«Եթե նրանք համագործակցեին և իրականացնեին իրենց նախաձեռնությունը, նրանք դեռ կունենային 1991 թվականի սահմաններն առանց Ղրիմի, առանց Դոնբասի ինչ-որ մասի։ Ամեն անգամ, երբ խաբում են, պարտվում են։ Այս գործընթացը շարունակվում է»,- ասել է Լավրովը։