Սաակաշվիլին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Վրաստանի դատարանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ 9 մլն լարիի (մոտ 3,2 մլն դոլար) բյուջետային միջոցների յուրացման գործով։
Վրաստանի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել պետական անվտանգության ծառայության բյուջեից միլիոնավոր դոլարներ անձնական նպատակներով օգտագործելու համար:
Ծախսերը ներառում են հագուստ, որդու կրթությունը, մեքենաների վարձույթը, բուժում և նույնիսկ կրծքով արված նկարը:
Նա նաև երեք տարով զրկված է պետական պաշտոն զբաղեցնելուց։