Երևանում «Nissan Altima»-ն բախվել է կայանված «Toyota»-ին. մեքենայի կոտրված մասերը շպրտվել ու վնասել են «Mitsubishi»-ն
Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում 42-ամյա Հայկ Մկրտչյանը իր վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ 1-ին փողոցում բախվել է 32-ամյա Ռոբերտ Օսիպյանին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Հարվածի հետևանքով էլ ավտոմեքենայի դետալները շպրտվել ու վնասել են կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:
«Nissan»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: