Ադրբեջանը քանդել է Արցախի Կառավարության շենքը (տեսանյութ)
Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Արցախի Հանրապետության կառավարության շենքը։ Այս մասին տեղեկանում ենք տելեգրամյան ալիքներից։
Դեռ ամիսներ առաջ նրանք կառավարության շենքի վրայից հեռացնում էին Արցախի զինանշանը։
Ավելի վաղ նրանք քանդել էին նաև Արցախի Ազգային ժողովի շենքը, այլ շենք-շինություններ, բնակելի թաղամասեր։